Մի հավատացեք Եհովայի վկաներին, որոնք արդեն մեկ դար գուժում են աշխարհի մոտալուտ վախճանի մասին, անգամ թվականներ նշում. Հայր Զաքարիա
Հասարակություն
09:45 21/11/2025
Հայաստան

Մի հավատացեք Եհովայի վկաներին, որոնք արդեն մեկ դար գուժում են աշխարհի մոտալուտ վախճանի մասին, անգամ թվականներ նշում. Հայր Զաքարիա

«Վստահաբար հանդիպել եք Եհովայի վկաների, որոնք արդեն մեկ դար գուժում են աշխարհի  մոտալուտ վախճանի մասին, անգամ թվականներ նշում՝ մոլորեցնելով և վախեցելով մարդկանց։ Ամեն սերնդի թվացել է, որ արդեն աշխարհի վերջն է»,-  ասում է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ պատասխանելով հարդին՝ երբ կլինի աշխարհի վերջը։

Հայր Սուրբը նշում է. «Սիրելի քրիստոնյաներ, մի վախեցեք, մի հավատացեք նման մարդկանց, Աստվածաշնչում հստակ գրված է, որ  այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե՝ նշելով նաև երկրորդ գաստյանը նախորդող նշանների մասին։

Պարզապես ապրեք աստվածահաճո կյանքով և ձեզ մի տանջեք անիմաստ վախերով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder