Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փեզեշքիանը կրկին առաջարկեց Իրանի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին ընդգծել է երկրի մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ նախագահի որոշումը պայմանավորված է քաղաքի գերբնակեցմամբ և ջրի պակասով։ Փեզեշքիանը ընդգծել է, որ եթե մայրաքաղաքի բնակչությունը շարունակի աճել, ջրային ռեսուրսները բավարար չեն լինի բոլոր բնակիչներին ապահովելու համար։
«Մենք այլընտրանք չունենք։ Սա անհրաժեշտություն է», - հայտարարել է նախագահը։
Փեզեշկիանը հավելել է, որ այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Թեհրանին, այլև Իրանի մի շարք այլ շրջանների։