Երիտասարդը Երևանում, Արմավիրում, Վաղարշապատում թմրանյութով փաթեթներ է տեղադրել
Իրավունք
17:50 21/11/2025
Հայաստան

Երիտասարդը Երևանում, Արմավիրում, Վաղարշապատում թմրանյութով փաթեթներ է տեղադրել

Անօրինական թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացնելիս Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում ձերբակալել են Երևանի Գայի փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխեցին բաժին:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով մեկ փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Երիտասարդը հայտնել է, որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել նման 20 փաթեթ` դրանք տեղադրելու նպատակով:

Դրանցից երկուսն արդեն տեղադրել է Երևանում, 14-ը` Վաղարշապատում, երեքն էլ` Արմավիր քաղաքում:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ երիտասարդի տեղադրած փաթեթները հայտնաբերվել են։

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով լցված ևս 9 փաթեթ:

Հանգամանքները պարզվում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder