Ընկերությունը թաքցրել է իրական շրջանառությունը, 123 մլն դրամի վնասը վերականգնվել է
Իրավունք
18:43 21/11/2025
Հայաստան

Ընկերությունը թաքցրել է իրական շրջանառությունը, 123 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 123 մլն 335 հզր 339 ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder