Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել
Քաղաքական
13:51 21/11/2025
Տարածաշրջան

Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել

Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում, որի հետևանքով զոհվել էր 20 զինծառայող, փորձագետները պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերել։ Այդ մասին հաղորդում է «Սաբահ» թերթը՝ հղում անելով ժանդարմերիայի դատաբժշկական լաբորատորիայի զեկույցին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին Վրաստանում կործանվել է Lockheed C-130 Hercules տրանսպորտային ինքնաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է քսան զինծառայող։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը ընդգծել է, որ հետաքննությունը տարվում է առավելագույն զգուշությամբ։

Թերթի տվյալներով՝ փորձագետները ինքնաթիռի բեկորների համապարփակ վերլուծություն են անցկացրել։

«Ժանդարմերիայի հանցագործության լաբորատորիան նույնպես զեկույց է պատրաստել ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման կապակցությամբ: «Սաբահ»-ի կողմից ստացված տեղեկությունների համաձայն, փաստաթղթում նշվում է, որ «հետաքննության ընթացքում պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել»», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ  գրել է թերթը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել