Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եկել ենք այստեղ, զառանցանք ենք լսում, գլխավոր մուտիլովչիկն ասել է, պեչատել էլ խփել տակը». Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանի հարցաքննության ժամանակ դահլիճում իրավիճակը լարվեց։
Տուժող կողմին դուր չեկավ իրենց հարցերին Դավիթ Մելքումյանի տված պատասխանները։ Նրանք հիմնականում փորձում էին հասկանալ, թե ինչպես է կրակը տարածվել ամբողջ կացարանով։
«Եկել ենք այստեղ, զառանցանք ենք լսում։ Ինչ ասում ենք, ասում է չգիտենմ, բա ինչի համար եք եկել։
Հելեք, ռադ եղեք ամեն մեկդ ձեր տուն, գլխավոր մուտիլովչիկն ասել է, պեչատել էլ խփել է տակը»,- զայրացած ասաց տուժողների ներկայացուցիչներից մեկը։
Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։