Մարտավարությունը պետք է լինի՝ ներկայիս oկnւպացիnն ռեժիմի գործունեությունը սաբnտաժի ենթարկել պարտիզանական պայքարի կանոններով. Արթուր Դանիելյան
Քաղաքական
10:14 22/11/2025
Հայաստան

Մարտավարությունը պետք է լինի՝ ներկայիս oկnւպացիnն ռեժիմի գործունեությունը սաբnտաժի ենթարկել պարտիզանական պայքարի կանոններով. Արթուր Դանիելյան

«Իմ  կարծիքով, Հայաստանի հասարակության ներկայիս վարքը մեծապես պայմանավորված է 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններով և այն բավականին պարադոքսալ է»,- նշում է հասարակական գործիչ, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։

Ըստ նրա, խնդիրն այն է, որ բնակչության մեծ մասն  այդ իրադարձություններին մասնակցել է, մասնակցածների ճնշող մեծամասնությունը դժգոհ է արդյունքներից, հիասթափված, սակայն ներկայիս պասիվությունը թելադրվում է  նրանով, որ կա ամրացած մի կարծրատիպ՝ թե այդ իրադարձությունները, թե հետագա զարգացումները պայմանավորված են աշխարհաքաղաքական իրադարձություններով, հիմնականում թելադրվել են գեոքաղաքական հզոր ուժերով. «Կոպիտ ասած՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը, Թուրքիան Հայաստանում իրագործել են ինչ- որ պրոցես, իրենք են հիմա թելադրում այդ պրոցեսի զարգացումը, հետևաբար ապագա զարգացումներն էլ պայմանավորված են լինելու այդ աշխարհաքաղաքական խաղացողների դիրքորոշմամբ, ինչն էլ իր հերթին դրդում է մարդկանց լինել պասիվ։ Ի՞նչ իմաստ ունի քաղաքացիական ակտիվություն դրսևորել, եթե, կոպիտ ասած, մեկ է՝ ամեն ինչ որոշված է, կամ եթե որոշված էլ չի՝ որոշվելու է  ոչ թե Հայաստանում, այլ հզոր խաղացողների խաղասեղանին։

Իրականությունը շատ ավելի պարզունակ է ու դաժան։  Խնդիրը նրանում է, որ մեր հասարակությունը ոչ թե չի ուզում ընկալել, այլ ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ եթե նույնիսկ օտար ուժերի դրդմամբ պրոցես է տեղի ունենում Հայաստանում, այդ միակ օտար ուժը, որ օբյեկտիվորեն ունի լծակներ ու ամեն ձև ցույց է տվել այդ լծակները, Ադրբեջանն է։

Ադրբեջանն է, որ այս տարածաշրջանում և մասնավորապես ՀՀ-ում ուներ պլան ու այդ պլանով առաջ է գնում։ Ոչ Արևմուտքը, որ Ռուսաստանը, ոչ այլ խաղացողներ հստակ պլանով առաջ չեն գնացել, խաղացել են ու խաղում են սիտուատիվ»,- ասում է Ա. Դանիելյանը։ 

Նրա ներկայացմամբ, իրականում մեր տարածաշրջանում կա երեք տերություն՝ ՌԴ, Թուրքիա, Իրան։ 

«Երեքն էլ Հայաստանի տարածքում այս պահին ծրագիր չունեն, ըստ որի նրանք շարժվեն։ Միակը, որը մեր տարածաշրջանում ունի ծրագիր և իրագործում է, Ալիևն է։ Մեր հասարակությունը դա չի ուզում ընդունել։ Չի ուզում ընդունել,  իմ կարծիքով, մեր արատավոր հպարտության պատճառով, որովհետև երբ որ պարտվում ես ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Եվրոպայի հյուսած դավադրության, ինչ որ առումով պատվաբեր է, հակառակորդդ հզոր գերտերություն է։ Շատ ավելի դժվար է  ընկալել, որ պարտվել ես Ադրբեջանին, որն աշխարհի գերտերություններից մեկը չէ։ Մինչդեռ դա է վկայում իրականությունը։  

Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ պարտվել ենք Ադրբեջանին, Ադրբեջանի հետ մրցակցության մեջ որևէ գերտերության դաբրո մեզ չի փրելու, որովհետև գերտերություններն առնվազն այս տարի, հնարավոր է մոտակա 10 տարին, այդ պլանը չեն ունենալու։ 

Ստեղծված իրավիճակում, այն մարդիկ, որոնք, իրոք, ուզում են շանս տալ Հայաստանում գոյատևելու, պետք է հասկանան՝ կա 3 միլիոնանոց մարդկանց խումբ, որոնք այս կամ այն պատճառներով ինքնագերեվարվել են, գերի են դարձել սեփական կարծրատիպերի, բարդույթների, մեղքերի, որոնց չեն ուզում ապաշխարել։

Երկրորդ, նույնիսկ եթե գտնվեն մարդիկ, որոնք պատրաստ ենք ազատվել շղթաներից, այդ մարդիկ պետք է աշխատեն պարտիզանական տրամաբանությամբ՝ իրենց մարտավարությունը պետք է լինի ներկայիս օկուպացիոն ռեժիմի գործունեությունը սաբոտաժի ենթարկել՝ պարտիզանական պայքարի կանոններով։ Եթե կա դաբրո, որով կարող ես ՀՀ-ում ինչ-որ գործողություն անել, այդ բադրոն միայն տալիս է Ալիևը։ Այդ դաբրոն տվել է Նիկոլին. կամ պետք է հայտնվի մեկը, ով Ալիևից կխլի Նիկոլի դաբոն, կլինի ավելի Նիկոլ, քան Նիկոլն է, որը, բնական է, Հայաստանին լավ բան չի տա, կամ պետք է շարժվի պարտիզանական պայքարի կանոններով՝ որպես գերակայություն ունենալով մեր ինքնագերեվարված ժողովրդին ազատագրելը սեփական շղթաներից»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder