Ճամբարակ-Թթուջուր հատվածում խոշոր հրդեհ է, այրվում է խոտածածկ տարածք
Հասարակություն
08:09 22/11/2025
Հայաստան

Ճամբարակ-Թթուջուր հատվածում խոշոր հրդեհ է, այրվում է խոտածածկ տարածք

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։  Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական 5 հաշվարկ, 4 օպերատիվ խմբեր։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։

«Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշում են փրկարար ծառայութունից։ 

(Տեսանյութը՝ ԱՆուշ Կլեկչյանի էջից)

Աղբյուրը`Panorama.am
Placeholder