Ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ պահանջել են Մակրոնի և կառավարության հրաժարականը
Քաղաքական
17:05 22/11/2025
Աշխարհ

Ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ պահանջել են Մակրոնի և կառավարության հրաժարականը

Ֆրանսիացի մի քանի քաղաքական գործիչներ պահանջել են նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի կառավարության հրաժարականը, այն բանից հետո, երբ օրենսդիրները գրեթե միաձայն մերժել են 2026 թվականի բյուջեի նախագիծը։

«404 դեմ և միայն մեկի կողմ՝ բյուջեի նախագիծը երբեք չի մերժվել ուժերի նման հավասարակշռությամբ։ Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ այս բյուջեն կանգնեցնելու համար։ Մակրոն, հրաժարական տվեք», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, սոցիալական ցանցերում գրել է ձախակողմյան «Անսասան Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն։

 «Վեր կաց, Ֆրանսիա» աջակողմյան կուսակցության առաջնորդը նույնպես ասել է, որ Մակրոնին իշխանությունից հեռացնելը և նոր ընտրություններ անցկացնելը երկիրը «փրկելու միակ լուծումն» է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder