Փաշինյանը մանրամասնել է՝ ինչու նոր Սահմանադրություն և երբ կկայանա հանրաքվեն
Քաղաքական
18:48 22/11/2025
Հայաստան

Փաշինյանը մանրամասնել է՝ ինչու նոր Սահմանադրություն և երբ կկայանա հանրաքվեն

«Ժողովրդի ազատ կամարտահայտմամբ նոր Սահմանադրության ընդունումը չափանաց կարևոր է մեր պետության հարատևության, անվտանգության օրակարգի տեսակետից»,- Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում «Պետության հարատևության բանաձևը» թեմայով ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Այնուհետև նա հարցադրում է արել՝ ինչո՞ւ նոր Սահմանադրություն և  ոչ թե սահմանադրական փոփոխություններ։ Նա պատասխանել է. «Որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն։

Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է՝ սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ։ Բայց կարգախոսը այդպես էլ կարգախոս կման առանց իրավակարգի ու քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման։ Սա է նոր  Սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկն է։

Նոր Սահմանադրությունը պետք է լուծի մեկ այլ,  պայմանականորեն ասած,  ինժեներական խնդիր՝ ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկան»։

Ըստ Փաշինյանի, կարևոր է, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո. «Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder