Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շվեյցարիայի իշխանությունները որոնում են երկու հանցագործների, որոնք հարձակվել են Լոզանի Հռոմեական հնագիտական թանգարանի անվտանգության աշխատակցի վրա, կոտրել ցուցափեղկը և գողացել ցուցադրված տասնյակ ոսկե մետաղադրամներ։
Եվրանյուզի հաղորդմամբ, քաղաքային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները գնել են տոմսեր և սպասել մյուս հաճախորդների հեռանալուն, փակվելուց կարճ ժամանակ առաջ հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա և կոտրել ցուցափեղկը։
Գողացված մետաղադրամների դրամական արժեքը անմիջապես չի հրապարակվել, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ դրանք «հնագիտական արժեք» ունեն։
Պաշտոնյաները հայտնել են, որ Լոզանի թանգարանի անվտանգության աշխատակիցը հարցաքննվել է։ Նա միջադեպի ժամանակ չի տուժել։
Դատախազությունը հետաքննություն է սկսել: