«Հրապարակ». Ինչ օրակարգ է լինելու Մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառմանը
Օրվա մամուլ
08:46 22/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչ օրակարգ է լինելու Մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառմանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում մեծ հավաք է կազմակերպում, սակայն մասնակիցներին դեռ չեն ասել, թե ինչ օրակարգով, միայն գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ քաղծառայողները, մեկ մարդու պես, շաբաթ առավոտյան ներկայանան Համալիր՝ բացակայությունները չեն ներվելու։

Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ այդ մասին հարցին պատասխանել էր. «Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի։ Ես ներկա եմ լինելու։ Կա առիթ, վաղը կիմանաք»։

Երեկ մենք ձեռք բերեցինք միջոցառման օրակարգը։ Այն սկսվելու է կեսօրին, մասնակիցներին կանչել են ժամուկես շուտ, որ գրանցվեն։ Սկզբում ներս կբերվի ՀՀ եռագույնը, կհնչի օրհներգը, ապա ելույթ կունենա Փաշինյանը՝ «Պետության հարատևության բանաձևը» թեմայով։ Ապա կլինի հարցուպատասխան՝ QR համակարգի միջոցով, այսինքն՝ գրավոր։ Դրան կհաջորդի երաժշտական ընդմիջում։

2-րդ մասում՝ «Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն» վերտառությամբ, ելույթ կունենան նախարարներ Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Ժաննա Անդրեասյանը և փոխվարչապետները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչ օրակարգ է լինելու Մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառմանը