Ինչո՞ւ են հատում արդեն բուժված, կենսունակ ծառերը. Քրիստինա Վարդանյան
Հասարակություն
11:50 23/11/2025
Հայաստան

Ինչո՞ւ են հատում արդեն բուժված, կենսունակ ծառերը. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Բարդանյանը գրում է.

«Երբ 2020թ. մենք ստեղծեցինք ՀՈԱԿ-ը, քաղաքում տասնամյակներով չբուժված թեղիների զանգվածային վարակ էր։ Այն ժամանակ ցանկացած պատասխանատու մասնագետ պարտավոր էր խոսել վտանգների մասին՝ ըստ տվյալ պահի իրական վիճակի։ Դրա մասին էր Մաշտոցի պուրակում 5 անկենսունակ թեղու հատման մասով հարցազրույցս։ Ասել և կրկնում եմ, եթե թեղիների վարակը չկանգնեցնեինք, ստիպված հատումներ էինք անելու, բայց ծառերը պայքարելով հաղթեցին՝ ապրել էին ուզում…

Այդ տարիներին հեռացվրել են եզակի վթարային կամ անկենսունակ ծառեր, այդ թվում Մաշտոցի պուրակում։ Նկարներում՝ հստակ երևում է, որ դրանք ներսից փտած, վտանգավոր և անկենսունակ բույսեր էին։ Այդպիսի ծառ «պաշտպանելը» նույնն է, ինչ փլուզվող շենքը հայտարարես «ճարտարապետական ժառանգություն», դա էր անում այն ժամանակ ներկայիս ՀՈԱԿ-ի տնօրենը։

Պաշտոնը ստանձնածս օրվանից փոխվեցին ոլորտում մոտեցումները՝

արգելվեց խորը էտը, մշակվեցին բույսերի զանգվածային բուժման սխեմաներ, գնեվեց հատուկ տեխնիկա և, ի վերջո, ստացանք փայլուն արդյունք՝ թեղիները վերականգնվեցին և այսօր լիարժեք կենսունակ են։

Եվ հենց այս իրականության դեմ է մարտահրավերը՝ երբ կենսունակ թեղիների կոտորածը փորձում են արդարացնել իմ հինգ տարվա վաղեմության հարցազրույցով։ Սա ավելի շատ հիշեցնում է մարդու, ով գտել է մամոնտի մի ոսկոր և փորձում է ամբողջ կենդանուն վերականգնել այդ մեկ մնացորդի վրա։ Հետաքրքիրը նա է, որ այն ժամանակ ևս ընդդիմադիր ավագանու անդամ էի, բայց ասածս քաղաքական չէր, հիմա է այդպիսին՝ մանկապարտեզ։

Գիտությունը այդպես չի աշխատում, այն փաատեր է պահանջում, ոչ թե մանիպուլացվող հիշողություններ։ 2020-2021թթ. մենք գործ ունեինք ծանր հիվանդ ծառերի հետ, իսկ 2023-ից մինչ օրս՝ հատվում են բուժված և կենսունակ բույսեր։ Սա չունի գիտական, մասնագիտական և բարոյական հիմք ու ամենակարևորը՝ բնակչության կյանքի համար կործանարար է՝ անգամներ եմ ասել։

Եվ մեկ պարզ հարց մնում է օդում․

ինչո՞ւ են հատում արդեն բուժված, կենսունակ ծառերը և չեն խոսում գիտահեն փաստերով այսօրվա իրականության մասին՝ մտադրված դաշտ նետելով մի «արխիվային ոսկոր»։

Որպես մասնագետ՝ շարունակելու եմ առաջնորդվել ոչ թե հույզերով, գիտությամբ և կենսաբանական փաստերով։ Մշտապես պաշտպանելու եմ ծառերը, անկախ բոլոր քաղաքական շահարկումնդրից, որոնք ինձ համար զրո արժեք ունեն, քանզի բժիշկ եմ և բնակչության կյանքից առավել, ոչինչ լընել չի կարող…

Մնացած վայնասունը պարզապես աղմուկ է՝ առանց որևէ գիտական արժեքի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder