Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում Փաշինյանի՝ պատարագին մասնակցելը հարթ չի ընթացել
Քաղաքական
13:27 23/11/2025
Հայաստան

Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում Փաշինյանի՝ պատարագին մասնակցելը հարթ չի ընթացել

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակում է ապահովեվել Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում  տեղի ունեցած պատարագին իր իսկ մասնակցության ընթացքից։

Փաշինյանի հետ պատարագին մասնակցում են Ալեն Սիմոնյանը, նախարարներ Անահիտ Ավանեսյանը, Դավիթ Խուդաթյանը, Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը և այլ ՔՊ-ականներ։

Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը ևս մասնակցում է Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում մատուցվող պատարագին։

Հիշեցնենք, որ Գևորգ սրբազանը դեմ էր քվեարկել Տեր Արամին կարգալույծ անելուն։

Պատարագից հետո եկեղեցու մոտ հավաքված քաղաքացիներից մեկը թախանձագին դիմեց պաշտոնյաներից մեկին՝ խնդրանքով և նրա ձայնը, արագ կտրեցին։ Չնայած տեղում հավաքվածները պարբերաբար ծափահարում էին Փաշինյանին, սակայն հեռվում լսվում էր բողոքող մեկ այլ քաղաքացու գոռոցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում Փաշինյանի՝ պատարագին մասնակցելը հարթ չի ընթացել