«Սպարտակը» տրիբունան անվանակոչել է Նիկիտա Սիմոնյանի պատվին
Սպորտ
17:17 24/11/2025
Աշխարհ

«Սպարտակը» տրիբունան անվանակոչել է Նիկիտա Սիմոնյանի պատվին

Մոսկվայի «Սպարտակ»-ը որոշել է իր տնային մարզադաշտի A տրիբունան անվանակոչել Նիկիտա Սիմոնյանի անունով։ Այս մասին հայտարարել է «Սպարտակ»-ի մամուլի ծառայությունը։

«Տրիբուն «A»-ն կրում է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի անունը։ Հավերժ իր հարազատ ակումբի կողին», - գրել է «Սպարտակի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Նոյեմբերի 23-ին  99-ամյա Նիկիտա Սիմոնյանը հեռացել է կյանքից

Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երևանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Նա «Արարատում» աշխատել է նաև 1984-1985-ին: Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Սպարտակը» տրիբունան անվանակոչել է Նիկիտա Սիմոնյանի պատվին