Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկող շաբաթվա ընթացքում մենք հաստատ Երևանում ապամոնտաժելու ենք վերջին նատրիումային լուսատուն. «Երքաղլույս»-ի տնօրեն
«Պարոն Մուրադյան, մեր վերջին նատրիումային լամպը ե՞րբ ենք փոխում»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրենին հարցրեց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանի պաշտոնյան մինչ այդ զեկուցեց նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում լուսավորության համակարգի փոփոխման աշխատանքները։
«Եկող շաբաթվա ընթացքում մենք հաստատ Երևանում ապամոնտաժելու ենք վերջին նատրիումային լուսատուն»,-քաղաքապետին պատասխանեց «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Հայկ Մուրադյանը։
Ավինյանը հայտարարեց, թե Երևանի լուսավորության համակարգն ամբողջությամբ փոխել, վերազինել են նոր լեդ լուսավորությամբ։
«Հաջորդ շաբաթ վերջին նատրիումային լամպերն ենք փոխարինում ավելի էֆեկտիվ, խնայող լեդ լուսավորությամբ, բայց նաև չենք մոռանում՝ սպիտակ պայծառ լույսերը չենք տեղադրում, այլ ավելի դեղին, ցածր կելվիններով լույսերը»,-ասաց Ավինյանը։
Մուրադյանը հայտնեց, որ տեղադրելու են 3000 կելվին լուսավորության լուսատուներ, իսկ այնտեղ, որտեղ արդեն տեղադրված է 4000 կելվին հզորությամբ լուսատուներ, աստիճանաբար փոխարինելու են 3000-2500 անոցնեով։