Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր առավոտյան ժամը 08:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «GAZel» մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։