Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ. 100 տարեկանում մահացել է Նիկիտա Սիմոնյանը
Կյանքի 100-րդ տարում մահացել է օլիմպիական չեմպիոն, մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը։ Նրա մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- «Матч ТВ»-ի փոխանցմամբ, ասել է Միրզոյանը։
Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Նա «Արարատում» աշխատել է նաև 1984-1985-ին: Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում Սիմոնյանի մասին գրել է.
«Անգնահատելի է նրա դերն ու ներդրումը հայկական ֆուտբոլում և «Արարատ-73»-ի պատմական հաջողությունների մեջ։
Նիկիտա Սիմոնյանը իսկապես մեծություն էր։ Նա բացի որպես «Արարատի» գլխավոր մարզիչ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալուց, նաև Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, որի հետ միասին ևս որպես ֆուտբոլիստ և մարզիչ բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:
Ֆուտբոլիստ Սիմոնյանի գլխավոր նվաճումներից էր 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի հաղթող դառնալը:
Ցավակցում ենք Նիկիտա Սիմոնյանի հարազատներին, հայկական ֆուտբոլի ընտանիքին և «Արարատի» բոլոր երկրպագուներին»։