Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիգերիայի Նիգեր նահանգում ուրբաթ օրը կաթոլիկ դպրոցից զինված անձանց կողմից առևանգված 315 երեխաներից 50-ը փախել են։ Այս մասին գրում է BBC-ն։ Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիան հայտնում է, որ նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։ Զինվորականների գլխավորությամբ ընթանում են մեծածավալ որոնողական-փրկարարական աշխատանքներ 265 երեխաներին և 12 ուսուցչին գտնելու համար։
Ըստ աղբյուրի, Նիգերիայի մի քանի նահանգներում տեղական իշխանությունները հրամայել են փակել դպրոցները զանգվածային առևանգումից և երկուշաբթի օրը Քեբբի նահանգում գիշերօթիկ դպրոցի 25 աշակերտի պատանդառության դեպքից հետո։
Առևանգումների ալիքին ի պատասխան՝ Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն հրամայել է զորակոչել լրացուցիչ 30.000 ոստիկան։