Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բացեք իմ ինքնակենսագրականը, այնտեղ գրված է՝ մաքուր, ճիշտ տղա. Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանի հետ պայմանավորվելու մասին
«Իմ անունը թույլ չի տալիս նման բաներ։ Երբ բացեք իմ կենսագրականը, գրված է՝ մաքուր, ճիշտ, պարյադչնի տղա»,-դատական նիստի ավարտին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, արդյոք հնարավո՞ր է, որ իշխանությունների հետ ինքը պայմանավորվածություն ձեռք բերի։
Նա ավելացրեց, տեսակի կռիվ է։
«Մի դատվեք, որ չդատվեք, Աստվածաշունչն ասում է, կգա ժամանակը, ամեն մեկն իր արածի համար պատասխան կստանա»,-հայտարարեց Ղուկասյանն ու հեռացավ դատարանի դահլիճից։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 2-ին ժամը 14։00-ին։