Արդյունաբերության ոլորտում 3 % նվազում է գրանցվել. Որքա՞ն է կազմել ՏԱՑ-ը. Ինֆոգրաֆիկա
Տնտեսություն
13:49 25/11/2025
Հայաստան

Արդյունաբերության ոլորտում 3 % նվազում է գրանցվել. Որքա՞ն է կազմել ՏԱՑ-ը. Ինֆոգրաֆիկա

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1 %։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Հայաստանում միայն այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.1 %-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Աճը մեծապես կապված է շինարարության, առևտրի և ծառայությունների ծավալների հետ։ 

Այսպես. տարվա առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն աճել է 20.6%-ով՝ կազմելով 551 մլրդ 434.5 մլն դրամ։  Ծառայությունների ծավալն աճել է 10.8 %-ով՝ կազմելով 3 տրլ 332  մլրդ 456.5 մլն դրամ։ 4.2 %-ով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ կազմելով 7 մլրդ  442.2 մլն դրամ։ Առևտրի շրջանառությունն աճել է 3.2 %-ով՝ կազմելով 5 տրլ 323 մլրդ 923.2 մլն դրամ։ 

Այնուամենայնիվ, մի քանի ոլորտներում շարունակել է նվազում գրանցվել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3 %-ով։ Նվազումը շարունակվում է նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում. ընդհանուր նվազել է 37.1 %-ով։ Արտահանումը նվազել է 44.7 %-ով՝ կազմելով 16 մլրդ 542.2 մլն դրամ, իսկ ներմուծումը՝ 31.2 %-ով՝ կազմելով 10 մլրդ 125.8 մլն դրամ։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder