«Հրապարակ». Ինչ սկզբունքով է տեղի ունենալու ՔՊ պատգամավորության թեկնածուների ընտրությունը
Օրվա մամուլ
08:41 25/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչ սկզբունքով է տեղի ունենալու ՔՊ պատգամավորության թեկնածուների ընտրությունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որը, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն մարտի վերջերին, այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ հազար պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված և վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։

Նախնական քննարկումներն այն մասին են, որ, դիցուք, 200 թեկնածուից ընտրիչներին ընտրելու հնարավորություն կտան 30 հոգու, այսինքն, ամեն ընտրիչ այդ ցուցակից կարող է 30 հոգու ընտրել, ընտրության արդյունքներով էլ կկազմվի ցուցակը՝ ըստ ձայների քանակի։

Ի դեպ, իշխող թիմում քննարկում են նաև պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ և այլ մասնագիտության մարդիկ: Իսկ թե ինչպես նրանց ընդգրկել ցուցակում` առանց մրցույթի՞, թե՞ մրցույթով, այս հարցերին դեռ չեն հասել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչ սկզբունքով է տեղի ունենալու ՔՊ պատգամավորության թեկնածուների ընտրությունը