Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռոմանոս Պետրոսյանի նստելը ՀԷՑ հարկատուների վրա նստել է ևս 12 մլն դոլար. Նարեկ Կարապետյանը հակադարձում է Փաշինյանին և Պետրոսյանին
«Ժամանակավոր կառավարչի նշանակվելուց հետո ՀԷՑ-ում ներդրումը երկու անգամ քիչ են արել։ Մեր շահույթից հաստատված գումարներով նախատեսված 46 մլրդ դրամից արել են 23 մլրդ դրամ ներդրում։ Երկրում 26 մլրդ քիչ ներդրում է արվել, որից մոտ 5 մլրդ քիչ է գնացել հարկատուների հաշվին։ Հարկատուների վրա նստել է ևս 12 մլն դոլար Ռոմանոս Պետրոսյանի նստելը ՀԷՑ»,-իր ֆեյսբուքյան էջում հրապարակած պարզաբանման ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պետրոսյան հանդիպման ժամանակ հնչած տեղեկատվությանը, թե ՀԷՑ նոր կառավարիչը խնայել է ներդրումների ոլորտում։
Նրա խոսքով՝ այս տարի ՀՀ-ն կորցրել է արդեն 50 մլն դոլար ներդրում՝ «քաղաքական արկածախնդրության արդյունքում»։
Անդրադառնալով կցորդիչները կրկնակի թանկ գնով ձեռք բերելու և փողերի լվացման մեջ ՀԷՑ սեփականատերերին մեղադրելու Նիկոլ Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին՝ Նարեկ Կարապետյանն ասաց.
«Մեր ընկերությունը իր միջոցներով է այդ գնում կատարել, այն մեր փողն է, սակագնի փողը չէ։ Սակագինը վերադարձվում է 20 տարի հետո։ Իսկ փողերի լվացումը շատ տեղեր կտեսնենք, օրինակ՝ տարբեր կուսակցություններ կան, որոնց անդամները չգիտեն, որ այդ կուսակցությանը գումար են փոխանցել։ Լրատվամիջոցներ կան, որ, օրինակ, զանգում են իշխող կուսակցության անդամին, հարցնում են, թե արդյո՞ք տեղյակ է, որ այդ կուսակցությանը գոմար է փոխանցել, ասում է՝ ոչ։ Այ դա է փողերի լվացումը»։
«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը անդրադարձավ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը թե 2018-24 թվականի ՀԷՑ-ի ամբողջ տվյալների բազան անհետացել է։
«Ինքը մոռանում է ասել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է, իսկ վերականգնվել է նրա համար, որ իմ կողմից եղել է խիստ ցուցում, նաև իմ կողմից նախաձեռնված ծառայողական քննություն, որի արդյունքում 2-3 օրվա ընթացքում այդ տվյալները վերականգնվել են»,- ասաց Կարապետյանը և քաղաքացիներին հորդորեց մտնել համակարգ և իրենց տվյալներին այդ տարիների համար անձամբ ծանոթանալ։