Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ-ում դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական մահակի. Էլինար Վարդանյան
«ՀՀ բանտերում գտնվողները ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևով համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին»,- «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման» մասին հայտարարության հիմքով հրավիրված ԱԺ հանրային լսումներին ասաց հիմնական զեկուցեղ , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ բանաձևը նախատեսում է քաղբանտարկյալի որակավորման 5 չափանիշ և դրանցից թեկուզ մեկին համապատասխանելու դեպքում կալանավորվածը համարվում է քաղբանտարկյալ։
«Քաղաքական հիմքով բանտարկում է մտքի , խղճի, կրոնի ազատության, արտահայտվելու, տեղեկատվության և հավաքների ազատության եաշխիքներից որևէ մեկի խախտմամբ կատարվող կալանավորումը, երբ կատարվել է բացառապես քաղաքական պատճառով, առանց որևէ հանցանքի հետ կապելու և կալանավորման ժամկետը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են կատարված արարքին»,- ասաց Վարդանյանը։
Նա 40 քաղբանտարկյալներից առանձնացրեց միակ կնոջ՝ ԼիդիաՄմանթաշյանի գործին՝ նշելով, որ նրան բանտում պահելը քաղաքական պատվերով պատժել է նշանակում
«Քաղաքական ռեպրեսիաների այս մեխանիզմը հնարավոր է դարձել գործի դնել դատական իրավական համակարգին հետևողականորեն միջամտելու ճանապարհով, որն արտացոլվել և իրականացվել է, թե օրենսդրական մեխանիզմների, թե լիազորությունների դադարեցման ոչ սահմանադրական միջոցներով, գործադիրի ղեկավարի ուղիղ ցուցումներով քաղաքական ռազմական և հոգևոր գործիչների կալանավորելով, դատարանները շրջափակելով, դրանց անկախության վերացումով ՍԴ-ի, ԲԴԽ-ի կազմը քաղաքական նպատակահարմարությամբ փոխելով, քաղաքական ցուցումներին չենթարկվող դատավորներին հեռացնելով, ուժային կառույցները բացառապես մեկ անձի շահերին ծառայեցնմելով։Արդյունքում՝ ստացել ենք մի իրավիճակ, որ դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական մահակի»,- ասաց Վարդանյանը, նշելով որ Հայաստանում մարդուն կալաավորելը ոչ թե բացառիկ այլ պատժիչ միջոց է։
Նա խորը ափսոսանքով արձանագրեց, որ միջազգային կառույցներից քաղբանտարկյալների վերաբերյալ չկան պատշաճ արձագանքներ և գնահատականեր, ինչն էլ իշխանությունների կողմից ներկայացնում են , որպես հակափաստարկ։