Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ
Հասարակություն
16:09 26/11/2025
Հայաստան

Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ

Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ