Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․
- ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Մյասնիկյան 20/1,
- ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3։
Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ։