Իրանը նպատակ ունի Ռուսաստանի հետ համագործակցությամբ դառնալ պարենի հաբ
Տնտեսություն
22:04 26/11/2025
Տարածաշրջան

Իրանը նպատակ ունի Ռուսաստանի հետ համագործակցությամբ դառնալ պարենի հաբ

Իրանը ծրագրում է դառնալ տարածաշրջանային պարենի հաբ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով; Այդ մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության նախարար Ղոլամրեզա Նուրի Ղազալջեն։

«Տրանսպորտային միջանցքների և բաց ծովի առկայությունը հաշվի առնելով՝ Իրանը կարող է դառնալ տարածաշրջանի երկրներին պարենի փոխանակման և մատակարարման խաչմերուկ, միաժամանակ բավարարելով իր որոշ կարիքներ Ռուսաստանի հետ առևտրի միջոցով», - նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։

Իրանի գյուղատնտեսության նախարարը հավելել է, որ 2025 թվականի հունվարին Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Իրանը և Ռուսաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել ռուսական ընկերությունների հետ և մշակել հուշագրեր Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության հետ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև պարենի ոլորտում առևտրին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder