Պայթյուն Իջևանում. Կան տուժածներ
Հասարակություն
16:50 26/11/2025
Հայաստան

Պայթյուն Իջևանում. Կան տուժածներ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ:
 
Shamshyan.com-
ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: 
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված վայրից Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն: Շտապօգնության բժիշկները մինչ նրանց հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:  Այս պահին տարածքը Իջևանի համայքային ոստիկանները վերցրել են հսկողության տակ: 
 
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Իջևանի բաժնից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել արդեն հերթապահ քննիչը, ու այնուհետև կժամանի դեպքի վայր: 
 
Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ: Թե ինչ է պայթել և ինչ հանգամանքներում՝ պարզվում է, ինչպես նաև «ԺԲԿ»-ի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder