Ծառայողական պարտականությունները կատարելիս փրկարար է զոհվել
Հասարակություն
18:58 26/11/2025
Հայաստան

Ծառայողական պարտականությունները կատարելիս փրկարար է զոհվել

Ծառայողական պարտականությունները կատարելիս փրկարար է զոհվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։

Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող, որոնք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder