Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թ. Մոնտերոն, որ մեղադրվում էր հղիությունը կեղծելու և տիկնիկին հուղարկավորելու համար, արդարացվել է
Թահիրա Էդիլկա Մոնտերոն, որ մեղադրվում էր իր հղիությունը կեղծելու և ներկված տիկնիկի համար կեղծ հուղարկավորություն կազմակերպելու համար, արդարացվել է։ Այս մասին գրում է Mirror պարբերականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ երկու տարի առաջ Թահիրա Էդիլկա Մոնտերոն իր նախկին ընկերոջը՝ Դյուվիե Ալեքսանդր Մորալեսին պատմել է, որ ինքը նրա երեխայի հայրն է, բայց փոքրիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ իր ծնվելուց ընդամենը երեք օր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Դյուվիեի սիրտը կոտրված էր, բայց երբ նա նայել է դագաղի մեջ, սկսել է կասկածել, որ երեխան երբևէ գոյություն է ունեցել։ Սա սկիզբ է դրել շփոթեցնող իրադարձությունների մի շղթայի։ Դյուվիեն մեղադրել է Մոնտերոյին հղիություն կեղծելու համար, նրա պնդմամբ, հուղարկավորվածը տիկնիկ էր, ոչ թե նորածին երեխա։ Կինը տիկնիկը ներկել էր այնպես, կարծես այն երեխայի դի լիներ։ Մոնտերոն այժմ արդարացվել է։
Մոնտերոյի խոսքով՝ դուստրը ծնվել է Պանամա քաղաքում, սակայն երկրում բողոքի ցույցերի և ճանապարհների փակ լինելու պատճառով նրա մարմինը հնարավոր չի եղել տեղափոխել Դյուվիեի հայրենի քաղաք՝ Բուգաբա, մինչև նույն թվականի դեկտեմբերի 14-ը։ Հուղարկավորությունը նախատեսված էր հաջորդ օրը, Դյուվիեն և նրա ընտանիքը պետք է գային ու վերջին հրաժեշտը տային փոքրիկին, որին չէին տեսել ու չէին ճանաչել։ Հենց այդ ժամանակ էլ իրադարձությունները կտրուկ շրջադարձ են ունեցել։ Դագաղը զննելուց հետո Դյուվիեի մայրը նկատել է, որ մահացած երեխայի ձեռնոցներն ու կոշիկները իրական չէին։ Հենց այդ ժամանակ էլ Դյուվիե ընտանիքը հասկացել է, որ դագաղում ոչ թե երեխայի մարմին է, այլ տիկնիկ։
Դյուվիեն բողոք է ներկայացրել իշխանություններին՝ նշելով, որ խաղացել են իր ու հարազատների զգացմունքների հետ։ Նրա ընտանիքն էլ խնդրել է տեսնել երեխայի ծնունդը հավաստող որևէ փաստաթուղթ, բայց այդպես էլ երեխայի ծննդյան մասին որևէ ապացույց չեն գտել։ Տեղի ունեցածից 2 տարի անց Մոնտերոն արդարացվել է, քանի որ դատարանը եզրակացրել է, որ բավարար ապացույցներ չկան նրան դատապարտելու համար։
Որոշումն ու դրա հիմնավորումները կհրապարակվեն դեկտեմբերի 5-ին։
Լուսանկարը՝ սկզբնաղբյուրից։