ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ալիքը նոր թափ է հավաքել՝ իր բնույթով և ծավալներով չզիջելով անգամ բռնшպետшկան Ադրբեջանին. AntiFake.am-ի խմբագիր
Քաղաքական
16:38 26/11/2025
Հայաստան

ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ալիքը նոր թափ է հավաքել՝ իր բնույթով և ծավալներով չզիջելով անգամ բռնшպետшկան Ադրբեջանին. AntiFake.am-ի խմբագիր

«Վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական  հետապնդումների ալիքը նոր թափ է հավաքել՝  իր բնույթով և ծավալներով չզիջելով անգամ բռնապետական Ադրբեջանին»,- «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և  նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկմանն ասաց AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը՝ ներկայացնելով АntiFake.am-ի խմբագրության և քաղաքական հետապնդումների թիրախ դարձած «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի իրավունքների կոպիտ խախտման փաստեր:

Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ հետապնդումների  շղթան վերսկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սադրանիքն շատ մեղմ արձագանքելու համար։

«Ի դեպ, տվյալ անձնավորությունը ոչ միայն Նարեկին ու Վազգենին կալանավորելու ուղիղ ցուցում է տվել, նաև նույն արտահայտությունների համար քաղաքացիական հայց է ներկայացրել նրանց դեմ։ Ինչ է սա, եթե ոչ տեռոր զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ»,- ասաց Ա. Մաթևոսյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում այսօր ակտիվիստներ, համայնքապետեր, հոգևորականներ, լրագրողներ են կալանավորվում իրենց հրապարակային դիրքորոշումների և քաղաքական հայացքների համար։

«Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում  բոլոր այն կառույցների լռության ներքո, որոնք տարիներ շարունակ խոսում էին ժողովրդավարության և խոսքի ազատության մասին։

Վերջին 8 տարիներին քաղաքական կառավարման համակարգը խուլիգանախմբի վերածած կակիստոկրատիան  խմբակն ազատ խոսքը դարձրել է  խուլիգանության, սահմանադրական կարգը տապալելու,  ատելություն քարոզելու հանցակազմերի մաս, բայց այս երկրի թե թիվ մեկ խուլիգանախումբը, թե թիվ մեկ սահմանադարական կարգը տապալողը, թե թիվ մեկ ատելություն քարոզոլն իրենք են իրենց քաղաքական խմբակով։ Այս ամենը և շուրջ 60 քաղբանտարկյալների առկությունը Հայաստանի մեծագույն ամոթն է, վաղ թե ուշ քաղաքական ամենաթողության հեղինակները, այս շղթայի բոլոր օղակները կանգնելու են արդարադության առաջ։

Իսկ իրենց լռությամբ սրանց  հովանավորող ժողովրդավարները ծպտուն հանելու իրավունք չեն ունենալու»,- ասաց Ա. Մաթևոսյանը։

Ըստ նրա, ցավալի է ասել, որ այսօր հենց ընդդիմադիր հանրույթն ու անկախ զանգվածային լրատվության միջոցներ են ստանձնել  արևմտյան արժեքները հենց արևմտյան  դեսպանատներից պաշտպանողների դերը։

«Մենք մեր թիմով անելու ենք ամեն ինչ, որ  միջազգային կառույցները կամ դեսպանատները վաղը չկարողանան ասել՝ մենք տեղյակ չէինք»,- ասաց AntiFake.am կայքի գլխավր խմբագիրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ալիքը նոր թափ է հավաքել՝ իր բնույթով և ծավալներով չզիջելով անգամ բռնшպետшկան Ադրբեջանին. AntiFake.am-ի խմբագիր