2025 թվականին Երևանում արձանագրվել է տերևների այրման 16 դեպք. Տեսչական մարմնի և ՓԾ ներկայացուցիչները հերքում են օդի որակի փոփոխության Ավինյանի տեսությունը
Հասարակություն
17:23 26/11/2025
Հայաստան

2025 թվականին Երևանում արձանագրվել է տերևների այրման 16 դեպք. Տեսչական մարմնի և ՓԾ ներկայացուցիչները հերքում են օդի որակի փոփոխության Ավինյանի տեսությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում մթնոլորդային օդում փոշու սահմանային կոնցետրացիան գերազանցել է 1.4-4 անգամ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը՝ շեշտելով, որ աղտոտվածությունը հատկապես բարձր է եղել նոյեմեբրի 21-ին և 25-ին՝ համապատասխանաբար 4 և 3.5 անգամ գերազանցելով սահմանային թուլատրելի կոնցետրացիան։

Նրա խոսքով՝ փոշու առկայության գերազանցում է գրանցվել Արաբկիրում և Շենգավիթում։

 «Ազոտի երկօքսիդի դեպքում նոյեմբերի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում կոնցետրացիան գերազանցել է 1.4-1.6 անգամ, Արաբկիրում նոյեմբերի 17-ին և 20-ին և Նոր Նորք վարչական շրջաննեում գերազանցել է 1.1 անգամ, իսկ Շենգավիթում նոյեմբերի 20-ին՝ 1.3 անգամ»,- ասաց Շահնազարյանը։

 Նրա խոսքով՝ ծծմբի երկօքսիդի կոնցետրացիան բարձրացել է, բայց չի գերազանցել սահմանային թուլատրելի կոնցետրացիան։

Բացատրելով օդի աղտոտվածության մակարդակի բարձարացման պատճառները՝ ՇՄՆ պաշտոնյան ասաց, որ անտիցիկլոնի պատճառով օդի տուրբուլենտությունը կանգնել է։

Փրկարար ծառայության փրկարարական վարչության պետի տեղակալ գնդապետ Բագրատ Վարդազարյանը հատնեց, որ Երևանում 2025 թվականին արձանագրվել է 809 հրդեհի դեպք, ինչի հետևանքով օդի որակի աղտոտվածություն չի արձանագրվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի և օդի վերահսկողության բաժնի պետ Մեսրոպ Ավագյանը էլ նշեց,որ 2025 թվականին արձանագրվել է տերևների այրման 16 դեպք, որից 15-ի մասով վարչական իրավախախտումների արձանագրություն է կազմվել, ինչը անհատների համար կազմում է 50 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց վերաբերյալ 200 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարց, թե Երևանում բազմաթիվ են բակերում տերևների և աղբի այրման դեպքերը, ինչն էլ օդի ոակի կտրուկ վատացման պատճառ է դարձել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2025 թվականին Երևանում արձանագրվել է տերևների այրման 16 դեպք. Տեսչական մարմնի և ՓԾ ներկայացուցիչները հերքում են օդի որակի փոփոխության Ավինյանի տեսությունը