Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լիդյա Մանթաշյան. Հայաստանը պետք է ազատագրվի, այսպես չի կարող շարունակվել
«Ես միշտ չեմ ցանկացել որևէ մեկի ընտանիք կամ անկողին մուտք գործել։ Ես միջադեպի եմ մասնակից եղել՝ Վահագն Ալեքսանյանի մայրիկի հետ կապված։ Նա վերջերս ՝է մահացել, շատ չեմ ուզում մանրամասնել»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց կալանքից ժամեր առաջ ազատված Լիդյա Մանթաշյանը՝ մեկնաբանելով անցած դատական նիստում իր հնչեցրած հայտարարությունը։
Նա ընդգծեց, որ այդ միջադեպը պատճառներից մեկն է, որ իրեն կալանքի տակ էին պահում։
«Ես քաղաքական պրոցեսի մեջ եմ, Բագրատ Սրբազանի հետ ես տասը տարուց ավելի գործունեություն եմ ծավալում։ Ես հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդն ընվզեց։ Այնքան ակնհայտ է, որ այստեղ ահաբեկչություն չկա, այնքան ակնհայտ է, որ սա խափանման միջոց չէ, պատժի ձև է»,-ասաց «Սրբազան պայքար»-ի մասնակիցը։
Նա նշեց, որևէ տարբերակով՝ ընտրությունների, կամ հեղափոխության Հայաստանը պետք է ազատագրվի։