Պոլսի Հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա
Տարածաշրջան
08:39 27/11/2025
Տարածաշրջան

Պոլսի Հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Ն.Ա.Տ. Սահակ Ս. Արք. Մաշալյանը  Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա։ Այս մասին հայտնում են  Հայոց Պատրիարքությունից։

«Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգևոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լևոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաև Նորին Ամենապատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սահակ Ս. Արք. Մաշալյանն այսօր առավոտյան ինքնաթիռով կմեկնի Անկարա։ Ընդունելությանը մասնակցելուց հետո գիշերը կվերադանռա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder