Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոչիում անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք է հայտարարվել. Երևան-Սոչի թռիչքը հետաձգվել է
Այսօր նախատեսված Սոչի-Երևան և Երևան Սոչի թռիչքները չեղյալ են հայտարարվել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի կայքից։
Azimuth ավիաընկերության կողմից սպասարկվող Սոչի-Երևան չվերթը նախատեսված էր Երևանի ժամանակով երեկոյան 21։50-ին, Երևան-Սոչի չվերթը՝ 22։40-ին։
Ռուսական ՌԻԱ Նովոստին նշում է, որ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակումներ են մտցրել թռիչքների ընդունման և բացթողման վերաբերյալ։
«Սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - հայտնում է լրատվամիջոցը՝ հղում կատարելով Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոյի հաղորդագրության:
Ինչպես հաղորդել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը իր Telegram-ալիքում, Սոչիի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք է հայտարարվել: Նմանատիպ սպառնալիքի մասին է նաև զգուշացրել «Սիրիուս» դաշնային տարածքի վարչակազմի ղեկավար Դմիտրի Պլիշկինը իր Telegram-ալիքում: