Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ այս գիշեր կրակոցներ են հնչել։ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է մեկ կասկածյալի ձերբակալության մասին: Կրակոցների հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու անդամներ, որոնք գտնվում են ծանր վիճակում:
Վաշինգտոնում կրակոցների մեջ կասկածվողը ծառայել է Աֆղանստանում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի հետ միասին։ Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով կասկածյալի ազգականին։
«Նա Միացյալ Նահանգներ է ժամանել 2021 թվականի սեպտեմբերին՝ աֆղանական բանակում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի հետ 10 տարի ծառայելուց հետո», - նշվում է հրատարակության մեջ։
Թրամփը հաստատել էր, որ հարձակվողը Աֆղանստանից ժամանել է 2021 թվականի սեպտեմբերին։
Կրակղներից հետո Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով. «Անօրինական ներգաղթյալները Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում։
«Այս հարձակումն ընդգծում է մեր երկրի առջև ծառացած ազգային անվտանգության հիմնարար սպառնալիքը։ Նախորդ վարչակազմը թույլ է տվել 20 միլիոն չստուգված և անհայտ օտարերկրացիների մուտք գործել երկիր»։
Թրամփի խոսքով, ոչ մի երկիր չպետք է իր գոյությանը ենթարկի նման ռիսկի։
«Ներքին անվտանգության նախարարությունը վստահ է, որ ձերբակալված կասկածյալը օտարերկրյա քաղաքացի է, որը մեր երկիր է ժամանել Աֆղանստանից՝ Երկրի վրա գտնվող դժոխքից։ Նրան Բայդենի վարչակազմը բերել է 2021 թվականի սեպտեմբերին այն նույն հայտնի չվերթներով, որոնց մասին բոլորը խոսում էին այն ժամանակ»,- ասել է ԱՄՆ նախագահը։