Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Փափազյան փողոցում
Հասարակություն
19:41 27/11/2025
Հայաստան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Փափազյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 28-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան - Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder