Սպիտակ տան մոտ կրակngներ են հնչել, կան վիրավորներ
Իրավունք
10:17 27/11/2025
Աշխարհ

Սպիտակ տան մոտ կրակngներ են հնչել, կան վիրավորներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ այս գիշեր կրակոցներ են հնչել։  Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է մեկ կասկածյալի ձերբակալության մասին: Կրակոցների հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու անդամներ, որոնք գտնվում են ծանր վիճակում:

 Վաշինգտոնում կրակոցների մեջ կասկածվողը ծառայել է Աֆղանստանում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի հետ միասին։  Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով կասկածյալի ազգականին։

«Նա Միացյալ Նահանգներ է ժամանել 2021 թվականի սեպտեմբերին՝ աֆղանական բանակում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի հետ 10 տարի ծառայելուց հետո», - նշվում է հրատարակության մեջ։

Թրամփը հաստատել էր, որ հարձակվողը Աֆղանստանից ժամանել է 2021 թվականի սեպտեմբերին։

Կրակղներից հետո Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով. «Անօրինական ներգաղթյալները Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում։

«Այս հարձակումն ընդգծում է մեր երկրի առջև ծառացած ազգային անվտանգության հիմնարար սպառնալիքը։ Նախորդ վարչակազմը թույլ է տվել 20 միլիոն չստուգված և անհայտ օտարերկրացիների մուտք գործել երկիր»։

Թրամփի խոսքով, ոչ մի երկիր չպետք է իր գոյությանը ենթարկի նման ռիսկի։

«Ներքին անվտանգության նախարարությունը վստահ է, որ ձերբակալված կասկածյալը օտարերկրյա քաղաքացի է, որը մեր երկիր է ժամանել Աֆղանստանից՝ Երկրի վրա գտնվող դժոխքից։ Նրան Բայդենի վարչակազմը բերել է 2021 թվականի սեպտեմբերին այն նույն հայտնի չվերթներով, որոնց մասին բոլորը խոսում էին այն ժամանակ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպիտակ տան մոտ կրակngներ են հնչել, կան վիրավորներ