Քաղաքական բնույթի անհիմն քրեական գործերով փաստաբանական աշխատանքը՝ զուգորդված հանրային ճնշմամբ, կարող է լինել շատ արդյունավետ․ Պապոյան
Իրավունք
20:02 27/11/2025
Հայաստան

Քաղաքական բնույթի անհիմն քրեական գործերով փաստաբանական աշխատանքը՝ զուգորդված հանրային ճնշմամբ, կարող է լինել շատ արդյունավետ․ Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․

«Քաղբանտարկյալների մասով երեկ կազմակերպված ԱԺ լսումներին շատ խոսվեց հատկապես քաղբանտարկյալ Լիդիայի մասին։ Ի թիվս շատերի, ես ևս անդրադարձա վերջինիս՝ համեմատական անցկացնելով ԱԺ նախագահի հարսի կոռուպցիոն գործով Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշման հետ , որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը Աժ նախագահի հարսի պարագայում « հիշել էր» ՄԱԿ-ի Բանգկոկյան կանոնների մասին և արձանագրել կալանքի անիրավաչափությունը (կանանց՝ խիստ բացառիկ դեպքերում կալանավորելուն և դրանց իրավաչափության պայմանների վերաբերյալ կանոններ) , իսկ Լ. Մանթաշյանի դեպքում՝ դատական համակարգը լուռ էր։

Փաստացի երեկվա ԱԺ լսումները տվեցին իրենց արդյունքը, իհարկե հատկապես կարևոր է նաև Լիդիա Մանթաշյանի պաշտպանական խմբի տարած ծանր աշխատանքը։

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց, իսկ օրեր առաջ նույն դատարանը կալանքը երեք ամսով երկարաձգել էր։

Այս ամենը վկայում է այն մասին, որ քաղաքական բնույթի անհիմն քրեական գործերով փաստաբանական աշխատանքը՝ զուգորդված հանրային ճնշմամբ, կարող է լինել շատ արդյունավետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական բնույթի անհիմն քրեական գործերով փաստաբանական աշխատանքը՝ զուգորդված հանրային ճնշմամբ, կարող է լինել շատ արդյունավետ․ Պապոյան