Հրդեհների պայմաններում ինչ վիճակում են Դիլիջանի անտառներ բաց թողնված և պահվող ազնվացեղ եղջերուները
Տնտեսություն
16:57 27/11/2025
Հայաստան

Հրդեհների պայմաններում ինչ վիճակում են Դիլիջանի անտառներ բաց թողնված և պահվող ազնվացեղ եղջերուները

Համացանցում լայն արձագանք է ստացել Դիլիջանի անտառներում մայր արջի և երեք քոթոթների հրդեհից փախչելու տեսանյութը։ Օգտատերերը մտահոգություն են հայտնում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում վերջին մի քանի տարիներին բաց թողնված եղջերուների և ընդհանրապես  «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում պահվող կենդանիների վիճակի մասով։ Կենտրոնը ստեղծվել է «WWF–Հայաստան» և Շրջակա միջավայրի նախարարության  հետ և ներկայում համագործակցում է այլ միջազգային և տեղական բնապահպանական կազմակերպությունների հետ։ Կենդանիների վիճակից տեղեկություն ստանալու համար Panorama.am-ը կապ հաստատեց  «WWF –Հայաստան» բնապահպանական կազմակերպության տնօրեն Լևոն Աղասյանի հետ։

«Բարեբախտաբար հրդեհը «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ին չի մոտեցել, այն բավականին հեռու է։ Այնտեղ գտնվող 24 եղջերուներին ոչինչ չի սպառնում։

Վայրի բնություն բաց թողնված եղջերուների տեղաշարժին մենք հետևում ենք վզկապների միջոցով։ Նրանք հեռու են հրդեհի գոտուց։ Օրինակ վերջին անգամ 2025 թվականին բազմացման կենտրոնից 9 առանձնյակ ենք բաց թողել Եղեգնուտի անտառներ, որը շատ հեռու է կրակի գոտուց։ 2023 թվականին մենք վայրի բնություն էինք բաց թողել 3 ազնվացեղ եղջերու, 2024 թվականին Դիլիջանի անտառներ էինք բաց թողել ևս 10 եղջերու։ Այս պահին բոլոր առանձնյակներն էլ հեռու են հրդեհի օջախներից»,-ասաց Լևոն Աղասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհների պայմաններում ինչ վիճակում են Դիլիջանի անտառներ բաց թողնված և պահվող ազնվացեղ եղջերուները