ՊԵԿ-ում հանդիպում է եղել ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ
Տնտեսություն
21:09 27/11/2025
Հայաստան

ՊԵԿ-ում հանդիպում է եղել ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է ոլորտային հանդիպումներ հարկ վճարողների հետ․ առաջին հանդիպումը տեղի ունեցավ ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում է Կոնիտեի մամուլի ծառայությունից։

«Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչները բարձրացրել են գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ։ Ոսկերչության ոլորտը ներկայացնողները հանդես են եկել նաև կառուցողական առաջարկներով»,-ասվում է տարածված լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊԵԿ-ում հանդիպում է եղել ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ