Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը 12 %-ից կբարձրանա 20 %
Հասարակություն
14:29 27/11/2025
Հայաստան

Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը 12 %-ից կբարձրանա 20 %

«Նախագծով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 %-ն ավելացնել և սահմանել 20 %՝ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնելով 10000 դրամ»,- կառավարության նիստում հայտնեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:

Նրա խոսքով՝  հետվճարային համակարգի կիրառման ժամկետը երկարաձգվում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և արդյունքում կենսաթոշակների չափը 2026 թվականին կավելանա 3000-4000 դրամով, ինչի համար բյուջեից կհատկացվի շուրջ 14 մլրդ դրամ:

Թորոսյանը հայտնեց, որ հոկտեմբերի տվյալներով ծրագրի շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատությամբ 3,6 % է:

«Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 մլրդ 768 մլն դրամ է, աճը՝ 6,9 %: Շահառուից ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ է, աճը՝ 2,8 %, ստացված հետվճարի ծավալը 1 մլրդ 523 մլն դրամ է, աճը՝ 6,5 %»,-հայտնեց ԱՍՀ նախարարը:

Ըստ Թորոսյանի՝ նոյեմբերի դրությամբ կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 հազար 811, որից 600 հազար 126-ը կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը 12 %-ից կբարձրանա 20 %