Խոշոր հրդեհ Մեղրիում
Հասարակություն
15:26 28/11/2025
Հայաստան

Խոշոր հրդեհ Մեղրիում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 28-ին, ժամը 06։16-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 07։26-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել են տան տանիքը (117 քմ) և 2 հարկը գույքով՝ մասամբ․ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի նկուղային հարկ և մոտակա տներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր հրդեհ Մեղրիում