«Ժողովուրդ». «Ձայն ունեցող» ուժերին կա՛մ իրենցով պետք է անեն, կա՛մ ուղարկեն բանտ
Օրվա մամուլ
08:27 28/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». «Ձայն ունեցող» ուժերին կա՛մ իրենցով պետք է անեն, կա՛մ ուղարկեն բանտ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՔՊ-ի «դեմքով» միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և որոշ հոգևորականների դեմ չէ, որ արշավ է սկսել. նոյեմբերի 21-ին իրավապահները ձերբակալեցին, ապա դատավորի որոշմամբ կալանավորեցին «Աֆոն» մականունով հայտնի քրեական ենթամշակույթի աստիճանակարգով ամենաբարձր տեղը զբաղեցնող «օրենքով գող» Ռաֆայել Խոյեցյանին, «Մասիվցի ժիրո» մականունով հայտնի Պարույր Աղաջանյանին: Նրանք, ըստ իրավապահ շրջանակի, կալանավորվել են այն բանի համար, որ իշխանությունը քաղաքական պահանջներ է դրել նրանց առջև, ինչի շուրջ համաձայնության չեն եկել:

Այլ կերպ ասած՝ ՔՊ քաղաքական վենախավը ընտրություններին ընդառաջ որոշել է, որ քրեական ենթամշակույթ կրող, ասել է թե՝ «ձայն ունեցող» ուժերին կա՛մ իրենցով պետք է անեն, կա՛մ ուղարկեն բանտ, որ չխանգարեն իրենց ընտրական գործողություններում, խոչընդոտներ չհարուցեն:

Նկատելի է, որ այս առումով բավականին խելացի է գտնվել օրենքով գող «Զապը»` Անդրանիկ Սողոյանը, որը ՔՊ պահանջներին ընդառաջ է գնացել արդեն երկար ժամանակ, եւ ազատ ապրում է ու ստեղծագործում իր աշխարհում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder