Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ ընդդիմադիր դաշտում միսկրծոցին նոր թափ է հավաքում, ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, ամեն երեքշաբթի նախատեսված վարչության նիստերին ՔՊ-ականների քննարկման առանցքային թեման գալիք ընտրություններն են, ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Շաբաթներ առաջ ձևավորվել է ՔՊ նախընտրական շտաբը, Փաշինյանը թիմին հանձնարարել է՝ մինչև տարեվերջ նախընտրական կարգախոս ընտրել, որը տարեսկզբից պետք է սկսեն շրջանառել։ Վարչության անդամները պետք է կարգախոսների տարբերակների գրավոր առաջարկներ ներկայացնեն, որոնք կլինեն անխոցելի և աշխատող։ Ի դեպ, ՔՊ ակտիվի կարծիքով, շտաբում ամենաբարդ և պատասխանատու գործը Վահագն Ալեքսանյանինն է, անգամ կատակում են, թե նրանից են կախված ՔՊ-ի հաջողություններն ու անհաջողությունները։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի՝ քարոզչության գծով տեղակալ, որը, պատկերավոր ասած, համակարգելու է ոչ միայն ՔՊ-ի քարոզչական բլոկը, այլև մեդիատեռոր է իրականացնելու քաղաքական հակառակորդների դեմ։ Ինքը՝ Ալեքսանյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան լայվ է մտնում և ՔՊ-ի քարոզչությունն է իրականացնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում