Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը․ Սուրենյանց
Քաղաքական
23:04 28/11/2025
Հայաստան

Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը 

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի արդեն մարտ ամսին։ 

Սա այլևս կասկած չի թողնում՝ ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը։ 

Կասկածից վեր է, որ նոր Սահմանադրության նախաբանում չի լինելու հղում Անկախության հռչակագրին, և Փաշինյանը այն ներկայացնելու է որպես «խաղաղության ավետարան»՝ բոլոր ընդդիմախոսներին պիտակավորելով «պատերազմի կուսակցություն»։ 

Այս մեխանիզմով նա փորձում է լուծել երկու խնդիր․ 

1,ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը, 

2,դե ֆակտո կազմակերպել սահմանադրական հանրաքվե՝ այն ներքաշելով նախընտրական դաշտ։ 

Ստացվում է՝ Փաշինյանի հնարավոր վերարտադրությունը տեղի է ունենալու Երրորդ Հանրապետության հաշվին։ 

Եվ եթե նրա իշխանության նոր փուլը ձևավորվի հենց այս օրակարգով, ապա հունիսի 7-ն իրականում դառնալու է Երրորդ Հանրապետության վերջին օրը։ 

Ընդդիմության խնդիրն է՝ ԱԺ գալիք ընտրությունները վերածել նոր Սեպտեմբերի 21-ի»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder