Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է
Հասարակություն
17:51 28/11/2025
Հայաստան

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 28-ին, ժամը 11։29-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին «Shacman» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը արգելափակվել է։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder