Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ահասարուռ ծեծի մասնակիցներին չկալանավորելու որոշման դեմ
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի Նոյեմբերյանի քոլեջի սանին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։
«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել Դատախազությունում, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,-նշեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ հայ հասարակությունը երեկվանից ցնցված է Նոյեմբերյանում անաչափասների մասնակցությամբ ահասարսուռ ծեծի կադրերով։ Մի քանի տղաներ այս տարվա սեպտեմբերին ծեծել, նվաստացրել, ծաղրել են իրենց հասակակից տղային։ Տեսանյութը լայնորեն տարածվեց համացանցում։ Հայտնի է, որ ծեծի մասնակից տղաների մեկը ՔԿՀ-ներից մեկի պաշտոնյա է։
Տղային ծեծի ենթարկած անչափահասներն այժմ ազատության մեջ են։ Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով։ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դատարանը նրանցից երեքին 1 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, մեկին՝ 20 օրով, սակայն ժամկետը լրանալուց հետո որոշել է ազատ արձակել նրանց։ Միայն 1 անձի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և ստորագրություն՝ չհեռանալու վերաբերյալ։ Մյուսների նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ։