Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
19:51 28/11/2025
Հայաստան
Հրդեհ Բազումի լեռնաշղթայի գագաթին․ իրականացվում է հրդեհաշիջում
Նոյեմբերի 28-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սիվաշական թաղամասի վերին հատվածում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից փրկարար ուժեր։
Պարզվել է, որ Բազումի լեռնաշղթայի գագաթին այրվում է խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder