Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու կալանքը երկարաձգվել է
Իրավունք
15:38 29/11/2025
Հայաստան

Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու կալանքը երկարաձգվել է

Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանքը երկարացվել է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ   Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով, իսկ Համբարձում Ներսիսյանի կալանքը՝ 3 ամսով: 

Հիշեցնենք, որ կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Վերջինը հաղորում էր ներկայացրել թե իբրև Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչնդոտել են իրենց քարոզարշավը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու կալանքը երկարաձգվել է